Փոփոխություններ Virtus.pro Dota 2-ի կազմում
Virtus.pro Dota 2-ի քերրի Ալեքսանդր «krylat» Կռիլատովը և հինգերորդ հորիզոնականի խաղացող Անդրեյ «Dukalis» Կուրոպատկինը տեղափոխվել են պահեստայինների նստարան:
Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Dota 2 ուղղության ղեկավար.
«Հնարավոր խոսակցություններից խուսափելու համար անմիջապես նշեմ, որ թիմում կոնֆլիկտներ կամ անհաղթահարելի տարաձայնություններ չեն եղել։ Ալեքսանդրին և Անդրեյին պահեստային թիմ տեղափոխելու որոշումը կապված է թիմի համար նոր խաղացողներ դիտարկելու հնարավորությունների հետ, որոնք կարող են ուժեղացնել մեզ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։ Որոշումը հեշտ չէ, բայց՝ անհրաժեշտ։
Այս հայտարարությունը արվում է՝ այն հնարավոր դառնալուն պես։ Տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք մեր պահեստային խաղացողների համար այլ թիմերում խաղալու տարբերակներ դիտարկել, որպեսզի չզրկենք նրանց պրոֆեսիոնալ բեմում խաղալու հնարավորությունից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև տղաներին պրոֆեսիոնալիզմի և մրցաշրջանի սկզբից կատարած աշխատանքի համար։
Ավելի մարնամասն Virtus.pro թիմի կազմի մասին, որը հանդես կգա DPC EEU-ի երկրորդ տուրում, կհրապարակենք ավելի ուշ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ թեկնածուների շրջանակը հստակ սահմանված է»։
Թարմացված կազմը կհրապարակվի շուտով։ Հետևեք նորություններին ակումբի սոցիալական ցանցերում։