Դիմավորեք Virtus.pro Dota 2-ի նոր կազմին
Virtus.pro-ն հայտարարում է Dota 2-ի նոր կազմը: Նրա մեջ մտնում են Կամիլ «Koma’» Բիկտիմիրովը (նախկին agressive child), Իլյա «squad1x» Կուվալդինը, Եվգենի «Noticed» Իգնատենկոն (2021թ. VP.Prodigy շրջանավարտ), Օլեգ «sayuw» Կալենբեթը և Անդրեյ «Dukalis» Կուրոպատկինը: Հաջորդ մրցաշրջանում ակումբը կշարունակի ելույթները DPC-ի առաջին դիվիզիոնում, որի խաղերը կմեկնարկեն 2023 թվականի հունվարի 9-ից։
Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով՝ Virtus.pro կիբերսպորտային ակումբի Dota 2 ուղղության ղեկավար.
«Այսօր մենք բացում ենք Virtus.pro-ի Dota 2 ուղղության պատմության հաջորդ գլուխը: Դուք տեսնում եք բոլորովին նոր կազմ, որը մենք մանրակրկիտ ընտրել և փորձարկել ենք վերջին մեկ ամսվա ընթացքում։
Անյտեղ չկան ճանաչված անուններ, որոնց մենք բոլորս սովոր ենք: Խաղադրույքը կատարվել է այն խաղացողների վրա, ովքեր պատրաստ են դնել իրենց ամբողջ ուժերը լավագույն արդյունք ապահովելու համար, անընդհատ աճել և զարգանալ, լսել և աջակցել միմյանց։ Զարմանալի է, բայց այս կազմի մոտ սիներգիան ի հայտ եկավ հենց առաջին թեստային խաղերից:
Թիմը միավորում է դեռևս քիչ հայտնի հիմնական խաղացողներին ավելի փորձառու թիմակիցների հետ, որը միշտ հիմք է հանդիսացել ապագա հաջողությունների համար: Խնդրում եմ տղաներին ժամանակ տալ և առավելագույն աջակցություն ցուցաբերել»։
Դմիտրի «DM» Դորոխինը և Դանիլ «gpk~» Սկուտինը տեղափոխվել են պահեստայինների կազմ։
Virtus.pro Dota 2-ի նոր կազմը.
Կամիլ «Koma’» Բիկտիմիրով (քերրի): VK, Twitch;
Իլյա «squad1x» Կուվալդին (միդեր): Twitch;
Եվգենի «Noticed» Իգնատենկո (օֆֆլայներ): VK, Telegram, Twitch, Twitter;
Օլեգ «sayuw» Կալենբետ (թիվ չորս): VK, Telegram;
Անդրեյ «Dukalis» Կուրոպատկին (թիվ հինգ, թիմի ավագ): VK, Twitch;