Virtus.pro-ն հեռանում է Free Fire-ից
Virtus.pro կիբերսպորտային ակումբը ցրում է Free Fire թիմը և հեռանում է դիսցիպլինայից։
Ակումբի մեկնաբանությունները.
«Այսօր մենք կրկին ստիպված ենք հրաժեշտ տալ շատ ուժեղ թիմի կազմին, այն պատճառներով որոնք կապ չունեն խաղի մակարդակի կամ նրա անդամների պրոֆեսիոնալիզմի հետ: Ակումբում գտնվելու ընթացքում տղաներն իրենց գերազանց դրսևորեցին և կատարեցին գլխավոր խնդիրը՝ հաղթահարեցին աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Սակայն թողարկողի ներկայիս քաղաքականությունը թույլ չի տալիս ԱՊՀ երկրների թիմերին զարգանալ. նույնիսկ որակավորումն անցած թիմերին արգելվել է մասնակցել World Series 2022 Bangkok-ին և հետագա մրցաշարերի շարքին: Միգուցե ապագայում իրավիճակը փոխվի, և մենք վերադառնանք այս դիսցիպլինա, բայց այս փուլում Free Fire-ի կազմը պահելը նպատակահարմար չէ»։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում խաղացողներին և մաղթում հաջողություն իրենց նպատակներին հասնելու գործում։