Virtus.pro-ն կքննարկի «Qikert»-ի տրանսֆերային առաջարկները

Virtus.pro-ի ղեկավարությունը և Ալեքսեյ «Qikert» Գոլուբևը համատեղ որոշում են կայացրել CS:GO-ի թիմի խաղացողի կարիերան զարգացնելու` նոր տարբերակներ դիտարկելու պատրաստակամության մասին։


Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Ցանկացած սպորտում խաղացողների համար գալիս է մի պահ, երբ նրանց պետք են նոր մարտահրավերներ: Qikert-ը երկար տարիներ խաղում է այս ռոսթերում, նրա հետ նա շատ կարևոր մրցանակներ է նվաճել։ Մենք երկար զրուցեցինք Լյոշայի և մարզչական շտաբի հետ և միասին եկանք այն եզրակացության, որ նրան հարկավոր է վերագործարկել իր կարիերան, բացահայտել իր համար ինչ-որ նոր բան։ Բոլորը հասկանում են, որ Qikert-ը բարձր մակարդակի խաղացող է, բայց մեզ բոլորիս պետք է առաջ շարժվել: Նրա տաղանդն ու փորձը օգտակար կլինեն շատ թիմերի համար, ուստի կասկած չկա, որ նա իր տեղը կգտնի պրոֆեսիոնալ մրցաբեմում։ Ալեքսեյը առաջիկա մրցաշարերում կշարունակի հանդես գալ Virtus.pro-ի կազմում։
Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր առաջարկների շուրջ, որոնք հարմար կլինեն ակումբին և անձամբ խաղացողին։

Ալեքսեյ «Qikert» Գոլուբև, Virtus.pro-ի CS:GO թիմի խաղացող.

«Եկել է ժամանակը, որ ես դուրս գամ իմ կոմֆորտ գոտուց։ Բոլոր տղաների հետ մնում ենք ընկերական հարաբերությունների մեջ և միասին կխաղանք առաջիկա մրցաշարերում, քանի դեռ տրանսֆերային առաջարկ չի ստացվի։ Երկարաժամկետ հեռանկարում մենք պատրաստ ենք փոփոխությունների, որոնք օգուտ կբերեն բոլորիս»։

Virtus.pro-ի CS:GO-ի ընթացիկ կազմը.

Ջամի «Jame» Ալի (թիմի ավագ); 

Ալեքսեյ «Qikert» Գոլուբև; 

Եվգենի «FL1T» Լեբեդև; 

Դավիթ «n0rb3r7» Դանիելյան; 

Պյոտր «fame» Բոլիշև; 

Նիկոլայ «mir» Բիտյուկով:  

 

Դաստան «dastan» Ակբաև (մարզիչ); 

Պավել «PASHANOJ» Լեգոստաև (վերլուծաբան):

CS2