Virtus.pro-ն երկարաձգում է պայմանագիրը fame-ի հետ

Virtus.pro-ն և Պյոտր «fame» Բոլիշևը չորս տարով նոր երկարաժամկետ պայմանագիր կնքեցին։
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«fame-ը արդեն վաղուց լավ խաղամակարդակ է ցույց տալիս և չեմպիոնական հավակնություններ ունի, բայց չնայած դրան նա միայն այս տարի է դարձել 20 տարեկան: Պյոտրը պրոֆեսիոնալիզմ է դրսևորում ոչ միայն ներխաղային հարցերում, այլև աշխատանքային էթիկետի տեսակետից է իրեն դրսևորում որպես պրեֆեսիոնալ, նա միշտ պատրաստ է լսել ավելի փորձառու թիմակիցների խորհուրդները և շարունակել զարգանալ։ Նրա հետ պայմանագիր ստորագրելը նշանակալի քայլ է CS2-ի կազմի հետ աշխատելու մեր երկարաժամկետ ռազմավարության մեջ»:
Պյոտր «fame» Բոլիշև.
«Ակումբի ղեկավարության, մարզչական շտաբի և մեր ավագի օգնությամբ ես կարողացա բացվել Virtus.pro-ում և շարունակում եմ առաջադիմել։ Մենք նախկինի պես դեռ հաղթանակների քաղց ունենք և հավատում ենք միմյանց։ VP-ն այն ակումբն է, որի կազմում ես ցանկանում եմ խաղալ և հաղթել»: