Virtus.pro-ն պայմանագիր է ստորագրում է Overwatch 2-ի կազմի հետ
Virtus.pro-ն հայտարարում է Overwatch 2 կազմի հետ պայմանագրի ստորագրման մասին, որը նախկինում հանդես էր գալիս Ataraxia թեգի ներքո:
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«Overwatch 2-ը դա մեր կիբերսպորտային կազմերի նորագույն համալրումն է: Այս խաղն ունի խաղացողների մեծ բազա և տպավորիչ մրցակցային պատմություն: Այժմ պրոֆեսիոնալ բեմը այս խաղում փոփոխությունների միջով է անցնում, որի էությունը ցանկանում ենք գնահատել ներսից։ Առայժմ մենք մտնում ենք այս դիսցիպլինան` առանց գալիք տարիների համար պլաններ ունենալու, բայց որոշակի հույսերով, որ կկարողանանք կառուցել կայուն համակարգ, ինչպես մեր մյուս կազմերի դեպքում»։
Նիկիտա Լուտով, Virtus.pro-ի կիբերպորտային զարգացման գծով տնօրեն.
«Մեր նոր կազմը համախմբում է եվրոպական տարածաշրջանի ուժեղագույն ներկայացուցիչներին, ովքեր հիանալի հանդես են եկել FACEIT League EMEA-ի առաջին կանոնավոր սեզոնում: Առջևում թիմին սպասվում է փլեյ-օֆֆ EWC-ի սլոթերով, որը նախատեսված է լավագույն թիմերի համար և որին նրանք արդեն կմասնակցեն հունիսի 14-ից մեր թեգի ներքո:
Ռոսթերի հիմնական նպատակներն են անցումը և հաջող ելույթը EWC-ում և նոյեմբերին՝ մեյջորում: Արդյունքների հիման վրա հնարավոր կլինի եզրակացություններ անել մեր հետագա քայլերի մասին։ Պատրաստվեք երկրպագել Արջերի նոր կազմի համար արդեն իսկ այս շաբաթվա վերջում:
Virtus.pro-ի Overwatch 2-ի կազմը.
Ռասմուս «Raajaro» Ռոսվալլ (Տանկ);
Քրիստիան «Khenail» Ռիոս (Սապպորտ);
Խեսուս Նունես «Galaa» Լոպես (Սապպորտ);
Պաավո «Sauna» Ուլմանեն (DPS);
Նիկլաս Շմիդտ «sHockWave» Յենսեն (DPS);
Վիլյամի «Clowd» Պիկկումակկի (ռոտացիոն խաղացող):