Virtus.pro-ն հայտարարում է Jame-ի հետ պայմանագրի երկարաձգման մասին
Virtus.pro-ի CS:GO-ի կազմի ավագ Ջամի «Jame» Ալին նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ՝ երկարաձգելով պայմանագիրը չորս տարով։
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն(CEO).
«Jame-ը բացառիկ խաղացող է: Նրա խաղի ըմբռնումով, տակտիկական մտածողությամբ և անհատական վարպետության մակարդակով ավագները պրոֆեսիոնալ ասպարեզում շատ քիչ են։ Նա մեր կազմի ողնաշարն է, ուստի CS:GO-ի ռոսթերի հետ կապված ամենակարևոր խնդիրներից մեկը՝ նրա հետ պայմանագրի երկարաձգումն էր: Վստահ եմ, որ Ջամին մեր ակումբին դեռ շատ հաղթանակների կտանի։
Ջամի «Jame» Ալի.
«Ես շատ երկար ժամանակ է, ինչ Virtus.pro-ում եմ, ակումբն ինձ համար դարձել է երկրորդ տուն, ուստի պայմանագիրը երկարաձգելու որոշումը բավականին պարզ էր: Մենք հիանալի հարաբերություններ ունենք խաղացողների, մարզչական շտաբի և ղեկավարության հետ, բոլորս ցանկանում ենք հաղթել և պատրաստ ենք քրտնաջան աշխատել դրա համար։ Շատ ուրախ եմ, որ դեռ շատ տարիներ կանցկացնեմ Արջերի հետ»: