Virtus.pro «Դոտա Դրիմ Ջոբ». Ներկայացնում ենք նոր հաղորդավարին

Ռուսաստանի ամենատիտղոսակիր Virtus.pro ակումբը VK-ի հետ համատեղ անցկացրեց մասշտաբային քաստինգ Dota 2-ի հաղորդավարի համար և հայտարարում է հաղթողին, որը որոշվել է հանդիսատեսի, խաղացողների և ակումբի աշխատակիցների քվեարկության արդյունքների հիման վրա, հաղթող դարձավ Կարինա «Curry» Զաբարովան։

Այս հավակնոտ դերի հավակնորդներն անցել են մի շարք փորձություններ` բաց ընտրություն վիդեո այցեքարտերով, որտեղ կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, երկրորդ փուլը անցկացվեց մրցույթային տեսանյութերով, որոնք տեղադրվել էին VKontakte սոցիալական ցանցի Virtus.pro-ի համայնքում, իսկ եզրափակիչ փուլը, որտեղ լավագույն թեկնածուները աշխատեցին Dota 2 թիմի հետ, ներկայացնելով կարճ ինտերակտիվ շոու աստղային կազմով։

Կարինա «Curry» Զաբարովա.
««ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ» մոտավրապես սա էր իմ գլխում այն պահին, երբ ես իմացա, որ հաղթել եմ։ Կասկածու՞մ էի որ կհաղթեմ։ Այո, իհարկե։ Հրապարակելով իմ տեսաայցեքարտը #ԴոտաԴրիմՋոբ հեշտեգով ես հույս էլ  չունեի, որ ինձ կնկատեն, կընդգծեն աշխատանքս, և որ ես այդքան հեռուն կգնամ։ Ես արդեն մի քանի տարի է ինչ Virtus.pro-ի երկրպագուն եմ, բայց միայն մրցույթի ժամանակ դարձա VKontakte սոցիալական ցանցում նրանց համայնքի մշտական հետևորդը և այս անգամ, բացի ակումբի թիմերի մասին բոլոր գրառումներից, անհամբեր սպասում էի նախագծի մասին բոլոր նորություններին և սրտատրոփ թարմացնում «ԴոտաԴրիմՋոբ»-ի բոլոր փուլերի հրապարակումների մեկնաբանությունները։ Կային շատ ուժեղ մասնակիցներ, ովքեր երկար տարիներ եղել են կիբերսպորտի ոլորտում, և ես ավելին կասեմ, ես ինքս երկրպագել եմ նրանցից մի քանիսին: Արդյո՞ք ես զգում էի, որ դա իմն է և որ կարող եմ հասնել մինչև վերջ: Ինտուիցիաս ինձ հուշում էր, որ այո՛, քանի որ սա իմ երազանքն էր շուրջ 6 տարի և այն վերջապես իրականացավ: Առջևում մեզ սպասվում են հետաքրքիր արկածներ, և ես հուսով եմ, որ կարող եմ համեմել, իսկ ավելի ճիշտ՝ կարրիի համեմունքներ ավելացնել այն լուրջ ճաշատեսակին, որը կոչվում է կիբերսպորտ»։

Մարիյա Վորոբյովա - VKontakte սոցիալական ցանցի համայնքների հետ աշխատանքի տնօրեն․
«Մենք ուրախ ենք, որ մասնակցեցինք այս բարձրակարգ և ուրախ միջոցառմանը. գիտենք, որ Virtus.pro-ի երկրպագուները երկար ժամանակ սպասում էին նոր կոնտենտ-մեյքերի։ Գործիքների լայն շրջանակի և մեդիա ծառայությունների առատության շնորհիվ մենք իրականացրեցինք մաշտաբային քասթինգ և օգնեցինք գտնել լավագույններից լավագույնին: Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին, նախագծին ակտիվ մասնակցելու համար, սրտանց շնորհավորում ենք Կարինային և մաղթում հաջողություն իր երազանքի աշխատանքում»։

Նիկիտա Լուտով, Virtus.pro-ի մեդիա բաժնի ղեկավար.
«Դուք չեք պատկերացնի, թե որքան դժվար էր հաղթողին որոշելը․ մենք տեսանք մեծ թվով տաղանդավոր մարդկանց և փայլուն գործեր։ Երկու դժվար արդյունավետ ամիսներից հետո մենք ուրախ ենք ողջունել Կարինային Virtus.pro թիմում: Նա ցուցադրեց բոլոր այն որակները, որոնք մենք ակնկալում էինք մրցույթի մասնակիցներից և անմիջապես գրավեց մեծ թվով մարդկանց՝ ակումբի երկրպագուներից մինչև խաղացողներ և VP-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների: Հատկապես արժեքավոր է, որ VK թիմի հետ միասին մրցույթը դարձրինք մասշտաբային և բազմազան։ Նախագծին աջակցելու համար մենք ձայնագրեցինք հիանալի տեսահոլովակ Elem-ի հետ, հոլովակը հագեցած էր ամենանվիրված երկրպագուների աջակցության մթնոլորտով և մեր սիրելի թիմի հանդեպ վստահությամբ, ակումբի երկրպագուների համար մշակեցինք վառ կպչուն պիտակներ և շատ ավելին, ինչը հնարավորություն տվեց առավելագույն հետաքրքրություն առաջացնել նույնիսկ նրանց մոտ, ովքեր դեռ ծանոթ չէին Virtus.pro-ին: Մենք ունենք հավակնոտ ծրագրեր և շատ մեծ կոնտենտ, որից Կարինան անկասկած հիանալի գլուխ կհանի մեր հավատարիմ երկրպագուների և իհարկե գործընկերների թիմի աջակցության շնորհիվ: Բարի գալուստ Virtus.pro»:

Կարինա Զաբարովան մանկուց հետաքրքրված էր խաղերով․ դասերից հետո նրան գրավում էին Dota, CS և այլ խաղերը։ Նա իր չափահաս կյանքը նվիրել է աշխատանքին, ինչի շնորհիվ Կարինան մեծ փորձ է ձեռք բերել հեռուստա և ռադիոլրագրության, պրոդյուսինգի, ինչպես նաև հրապարակային ելույթների և նույնիսկ դիզայնի ոլորտում: Մրցույթի շրջանակներում նա հանդես եկավ որպես պրոդյուսեր և մեկ տեսահոլովակով խաղացողներին դարձրեց երաժշտական ոլորտի առաջին կուրսեցիներ, ինչպես նաև նվաճեց հանդիսատեսի և Virtus.pro-ի աշխատակիցների սրտերը:

«Դոտա Դրիմ Ջոբ»-ի քասթինգը սկսվել է VKontakte սոցիալական ցանցի Virtus.pro-ի պաշտոնական համայնքում 2022 թվականի օգոստոսի սկզբին: Նախագծին աջակցելու համար ռեփ արտիստ Elem-ը ձայնագրեց «GANG» տրեկը Dota 2-ի կազմում խաղացողների մասին, որն առաջին իսկ օրվանից հայտնվեց VK Music հարթակի չարթերում և գլխավորեց «Ֆոնկ» ժանրի երգացանկը: Սեպտեմբերին թողարկված թիմի աստղերի մասնակցությամբ թրեքի դինամիկ երաժշտական տեսահոլովակը հավաքել է ավելի քան 4,3 միլիոն դիտում։ Նախագիծի մաս դարձավ նաև VKontakte անիմացիոն կպչուն պիտակների նոր բացառիկ հավաքածուն՝ ակումբի թալիսման Բորիս արջով, որոնք տրվել են երեք փուլով տարբեր առաջադրանքներ կատարելու համար՝ օգտագործելով հատուկ համայնքի չաթբոտը: Թողարկումից ի վեր հավաքածուն ավելացվել է ավելի քան 200 հազար անգամ։ Ընդհանուր առմամբ, քասթինգի մասնակիցների օգտին քվեարկությանը մասնակցել է ավելի քան 115000 ակումբի երկրպագու։

Dota2