Տրանսֆեր. G-ն տեղափոխվում է Aurora Gaming

Սերգեյ «G» Բրագինը, ով որպես մարզիչ աշխատել է Virtus.pro-ի Dota 2-ի կազմի հետ, ակումբների միջև տրանսֆերային գործարքի արդյունքում տեղափոխվում է Aurora Gaming։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Սերգեյը` կարևոր ֆիգուր է ակումբի պատմության մեջ: Նա շատ բան է արել Virtus.pro-ի համար և որպես խաղացող և որպես մարզիչ, և մենք միշտ երախտապարտ կլինենք նրա հսկայական ներդրման համար: Այժմ մենք գտնվում ենք մեր Dota 2 դիսցիպլինայի պատմության նոր գլուխ բացելու եզրին։ Գալիք սեզոնի մեր ծրագրերն ու ձգտումները բաց քննարկելուց հետո ես և Սերգեյը հանգեցինք համատեղ որոշման, որ երկու կողմերի համար լավագույն տարբերակը կլինի առանձին շարունակել աշխատանքը։ G-ն հետաքրքիր նոր առաջարկ ստացավ, մենք չխանգարեցինք նրա մարզչական կարիերայի զարգացմանը»։

Սերգեյ «G» Բրագինը որպես խաղացող հանդես է եկել Virtus.pro-ում 2013-2016 թվականներին, իսկ թիմ է վերադարձել որպես մարզիչ 2023 թվականին: Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Սերգեյին Virtus.pro-ում տարիների կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն մարզչական հետագա կարիերայում:

Dota 2 թիմի նոր մարզչի անունը կհայտարարենք շուտով։ Հետևեք մեր սոցիալական ցանցերի հայտարարություններին։

Dota2