Save-ը հեռանում է Virtus.pro-ից

Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Վիտալի «Save-» Մելնիկին, ով The International 2021-ից հետո գտնվում էր ինակտիվում: 2022թ․-ի դեկտեմբերի 6-ից Save-ը պաշտոնապես լքում է ակումբը և դառնում ազատ գործակալ:

Վիտալի Մելնիկը տեղափոխվել է Virtus.pro 2019 թվականի հոկտեմբերին։ Սկզբում նա խաղում էր ակումբի հիմնական թիմում, իսկ 2020 թվականի ապրիլին նա դարձավ VP.Prodigy նորաբաց թիմի առաջին խաղացողներից մեկը, որտեղ արագ ապացուցեց իր մակարդակը՝ որպես Եվրոպայի լավագույն չորրորդ դիրքի խաղացող և ավագ։ 2020 թվականի նոյեմբերին նա VP.Prodigy-ի ամբողջ կազմի հետ միասին տեղափոխվեց ակումբի առաջին թիմ, որն ամրապնդեց ԱՊՀ-ում ամենաուժեղի իր կարգավիճակը։ Save-ը Virtus.pro-ի տարբեր թիմերի կազմերում հաղթել է 7 մրցաշարերում և զբաղեցրել 5-6-րդ տեղերը The International 2021-ում:

Մաղթում ենք Վիտալիին հաջողություն հետագա կարիերայում:
 

Dota2