Ռոման «RAMZES666» Կուշնարյովը հեռանում է Virtus.pro-ից

Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Virtus.pro Dota 2-ի կազմի խաղացող քերի Ռոման «RAMZES666» Կուշնարյովին։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ էր մինչև TI11-ի ավարտը, բայց Last Chance Qualifier փուլի արդյունքում ընդունվեց փոխադարձ որոշում  դադարեցնել համագործակցությունը։

Virtus.pro մեկնաբանությունները․
«Ռոմանը վերադարձավ մեր ակումբ այն դժվար պահին, երբ մենք իսկապես փորձառու քերիի կարիք ունեինք: Նրա հետ միասին մենք հասել ենք որոշակի հաջողությունների, որոնց թվում կարելի է առանձնացնել DPC-ի երրորդ տուրում տարած հաղթանակը։ Բայց գլոբալ նպատակը, որն առաջին հերթին խաղացողներն են իրենք իրենց առջև դնում, չիրականացավ։ Երբեմն լինում է այնպես, որ անհատապես ուժեղ խաղացողները հզոր թիմ չեն կարողանում կազմել։ Այդ իսկ պատճառով մենք Ռոմանի հետ համատեղ որոշում կայացրեցինք դադարեցնել համագործակցությունը՝ համոզված լինելով, որ երկու կողմերն էլ կշահեն դրանից»։

Ռոման «RAMZES666» Կուշնարյովի մեկնաբանությունները․
«Հիանալի էր մի որոշ ժամանակով վերադառնալ իմ հարազատ որջ, բայց հիմա ժամանակն է առաջ գնալու: Հաջողություններ եմ մաղթում տղաներին և հույս ունեմ կրկին հանդիպել նրանց մրցաշարերում»։

Virtus.pro-ն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Ռոմանին այն ժամանակի համար, որ նա անցկացրել է ակումբում։ Մենք միշտ կհիշենք հինգ մաժորների լեգենդար հաղթողին: Հաջողություն ենք մաղթում ձեր նոր նախաձեռնություններում RAMZES666:

Dota2