PASHANOJ-ը հեռանում է Virtus.pro-ից

Virtus.pro-ն հայտարարում է Պավել «PASHANOJ» Լեգոստաևին CS2-ի մարզչի պարտականություններից ազատելու մասին:
Պավելը ակումբին միացել է 2023 թվականի հուլիսի 4-ին՝ որպես վերլուծաբան, իսկ մարզչական շտաբի ղեկավար է դարձել  2024 թվականի սեպտեմբերի 3-ին։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին, որ թիմին պետք է այլ մարզչական մոտեցում, հատկապես՝ հաշվի առնելով մեր նպատակները գալիք մրցաշրջանում: Պավելն իր դերն արեց և օգնեց թիմին անցումային շրջանում, բայց հետագա զարգացումը պահանջում է նոր մոտեցում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Պաշային մեր ակումբում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»:

Մեն շուտով կհայտարարենք Virtus.pro-ի CS2-ի նոր մարզչի անունը, սպասեք հայտարարություններին:

CS2