Նիկոլայ Պետրոսյանի ուղերձը RMR-ի արդյունքների վերաբերյալ

Բարև բոլորին

Ցավոք, Virtus.pro-ն բաց է թողնում CS:GO-ի մեյջորը: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից, ովքեր աջակցել են թիմին և որոնց հույսերը մենք չարդարացրեցինք։ Կցանկանայի նաև պատասխանել այն հարցերին, որոնք տեսել եմ չաթերում, մեկնաբանություններում և լրատվամիջոցների հրապարակումներում:

1. Ինչու՞ որոշվեց KaiR0N-ին փոխարինել n0rb3r7-ով:

Քանի որ RMR-ի առաջին երեք հանդիպումներից երկուսի արդյունքները անընդունելի էին Virtus.pro-ի համար, ուստի փոխարինման որոշում կայացվեց մարզչական շտաբի կողմից, որը համաձայնեցված էր ակումբի ղեկավարության հետ։

Արդարացի նշվում է, որ KaiR0N-ի K/D ցուցանիշը մրցաշարի ընթացքում ամբողջ թիմից լավագույնն է՝ 1,05: Բայց նույնքան արդարացի է, որ CS:GO-ն թիմային խաղ է, որտեղ փոխգործակցությունը, հաղորդակցությունը, համաձայնեցվածությունը և նման այլ գործոնները ավելի կարևոր են, քան անձնական հմտությունները: Virtus.pro-ի ներկայիս CS:GO-ի կազմը միշտ ուժեղ է եղել թիմային խաղով և հղկված մարտավարությամբ: Ցավոք, մենք բավարար ժամանակ չունեինք որպեսզի KaiR0N-ին այս բարդ մեխանիզմում համահունչ տեղավորենք, իսկ պատասխանատվության ճնշումը RMR-ի վրա սրեց իրավիճակը:

Այդ իսկ պատճառով, մենք որոշեցինք օգտվել հնարավորությունից և շտապ կանչել n0rb3r7-ին մնացած հանդիպումներին մասնակցելու համար: Բայց, ցավոք, շատ բան բաց թողնվեց առաջին երկու խաղային օրերին։

2. Արդյո՞ք վիզայի հետ կապված խնդիրներն են դարձել փոխարինման պատճառ:

Նախորդ պատասխանից պետք է պարզ լինի, որ այդպես չէ, բայց ես կպարզաբանեմ։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ KaiR0N-ը կխաղա RMR-ում և մեյջորում: Պլանավորել դա առանց վիզայի հարցերը լուծելու հնարավոր չէ։

Ակնհայտ է, որ հիմա ոչ ոք պաշտպանված չէ վիզայի մերժումից։ Բայց, չնայած օբյեկտիվ դժվարություններին, կազմակերպությունն աննախադեպ ջանքեր է գործադրում խաղացողներին ժամանակին տարբեր վիզաներ տրամադրելու և նրանց մարզումային գործընթացը ապահովելու համար։ Խաղացողներից նույնիսկ չի պահանջվում մտնել այս գործընթացների մեջ, նրանցից միայն պահանջվում է լինել ճշտապահ և պատասխանատու այն մի քանի պահերին, երբ անհրաժեշտ է նրանց անձնական ներգրավվածությունը: Պայմանականորեն՝ նշանակված օրը ներկայանալ հարցազրույցին։

3. Ի՞նչ կլինի թիմի և ակտիվ կազմի հետ:

Թիմը կնախապատրաստվի հաջորդ մրցաշարերին մասնակցելու համար, որոնցից առաջինը կլինի IEM Rio 2023-ը։ Թե ինչ կազմով մենք այնտեղ կգնանք, կիմանաք մոտկա ժամանակներում։ Մենք պետք է վերականգնենք մեր մարզավիճակը և պատրաստվենք բարձունքին վերադառնալու համար։

4. Երրորդ խաղային օրվա փոխարինման հետ կապված խաղացողների կողմից մեկնաբանությունների «արգելքի» մասին

Այժմ թիմը գտնվում է մի իրավիճակում, երբ անհրաժեշտ է կենտրոնանալ անհաջող ելույթի պատճառները պարզելու և առաջացած խնդիրները լուծելու ուղիներ գտնելու վրա։ Ավելի ճիշտ կլինի, եթե այս օրերին խաղացողները ավելի քիչ շեղվեն լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և մեկնաբանությունների վրա: Մենք գաղտնիքներ չունենք մեր երկրպագուներից, բայց հիմա թիմին իսկապես անհրաժեշտ է հանդարտություն և հանգստություն:

Նիկոլայ Պետրոսյան
Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն

CS2