Virtus.pro-ի CS2-ի թիմը նոր մարզիչ ունի

Virtus.pro-ն հայտարարում է մարզիչ Անդրեյ «XomA» Միրոնենկոյի հետ պայմանագիր կնքելու մասին, ով կաշխատի ակումբի CS2-ի թիմի հետ։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Մեր թիմին պետք է խաղի հանդեպ թարմ մոտեցումներ և աջակցություն խաղաոճի արդիականացման հարցում, որպեսզի մենք համապատասխանենք ընթացիկ մետաին և պատրաստ լինենք հաղթել ցանկացած հակառակորդի՝ անկախ ցանկացած արտաքին գործոններից: Բացի այդ, նոր մարզիչը պետք է օգնի խաղացողներին կայունություն գտնել և զարգացնել այնպիսի խաղային համակարգ, որում մեր աստղերը կկարողանան առավելագույնս իրացնել իրենց ուժեղ կողմերը:

Անդրեյը խաղի ժամանակակից տեսլական ունի։ Իր աշխատանքով նա տիր-1 մակարդակի շանս է վաստակել, և մենք պատրաստ ենք նրան դրսևորվելու հնարավորություն տալ։ Նա պատրաստ է այս մարտահրավերին»։

Անդրեյ «XomA» Միրոնենկո, Virtus.pro-ի CS2-ի մարզիչ.

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ լեգենդար ակումբին և աշխատել նման անհավանական թիմի հետ: Շուտով մոտենում է players break-ը, որի ժամանակ մենք պետք է լուրջ խնդիր լուծենք․ գտնել ավելի շատ ընդհանուր եզրեր և գաղափարներ մեր խաղն ավելի կայուն դարձնելու և շատ բարդ գրաֆիկում լավ արդյունքներ ցույց տալու համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպությանը և թիմին ինձ հնարավորություն ընձեռելու համար, մենք կփորձենք ուրախացնել ձեզ կայուն արդյունքներով։ Երկրպագեք մեզ»:

Անդրեյ «XomA» Միրոնենկոն ունի CS-ի 20 տարվա փորձ: Նա սկսել է մարզչական գործունեությունը 2017 թվականին՝ այդ ժամանակվանից աշխատելով տարբեր մակարդակների բազմաթիվ թիմերի հետ: Իր նախորդ թիմի՝ 9panda-ի հետ նա մի քանի հաղթանակների է հասել մրցաշարերում, ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն, ինչպես նաև կարողացել է Կոպենհագենում կայանալիք մեյջորի եվրոպական ուղեգիր նվաճել:

XomA-ն կսկսի աշխատել թիմի հետ հունիսի 17-ից: Գալիք BLAST Spring Final 2024 մրցաշարին թիմին կնախապատրաստի Պավել «PASHANOJ» Լեգոստաևը։

CS2