krylat-ը դարձավ Virtus.pro-ի նոր քերի

Virtus.pro-ն հայտարարում է Dota 2-ի կազմի առաջին դիրքի նոր խաղացողի անունը՝ նա  Ալեքսանդր «krylat» Կրիլատովն է։ Կամիլ «Koma’» Բիկտիմիրովը լքում է ակումբը։

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Virtus.pro կիբերսպորտային ակումբի Dota 2-ի ղեկավար.

«Ստեղծված իրավիճակը լիակատար անակնկալ և սթրեսային էր թիմի համար: Այնուամենայնիվ, մենք որքան հնարավոր է շուտ սկսեցինք թեստավորել պոտենցիալ փոխարինող թեկնածուներին և լուծեցինք այս խնդիրը երկու օրվա ընթացքում:

Այսօր krylat-ը դառնում է Virtus.pro-ի նոր քերին: Դիտարկեցինք երեք թեկնածուի, երկուսի հետ ստուգողական խաղեր խաղացինք ու ընտրեցինք Սաշային։ Նա ճիշտ դիրքի խաղացող է, որն ունի DPC-ի բարձրագույն դիվիզիոնում խաղալու փորձ և բացի այդ նաև ազատ գործակալ էր այդ շրջանում:

Չեմ կասկածում, որ Սաշայի VP-ին միանալը դա հնարավորություն է, որը նա կօգտագործի 100%-ով։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու և մեզ սպասվում է հետաքրքիր սեզոն, որի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Հատուկ շնորհակալություն կուզենայի հայտնել Valve-ին այն բանի համար, որ ընկերությունը գնաց մեզ ընդառաջ և հնարավորություն տվեց կատարել այս շտապ փոխարինումը:

Հիմա մենք, ավելի քան երբևէ, ունենք մեր երկրպագուների աջակցության կարիքը»։

Virtus.pro-ն պահում է իր տեղը DPC-ի բարձր դիվիզիոնում: Մրցաշարի առաջին խաղերը կմեկնարկեն հունվարի 9-ին:

Virtus.pro Dota 2-ի թարմացված կազմը.

Ալեքսանդր «krylat» Կրիլատով (քերի);

Իլյա «squad1x» Կուվալդին (միդեր);

Եվգենի «Noticed» Իգնատենկո (օֆֆլայներ);

Օլեգ «sayuw» Կալանբետ (չորրորդ դիրք);

Անդրեյ «Dukalis» Կուրոպատկին (հինգերորդ դիրք, թիմի ավագ);

Թիմուր «Ahilles» Կուլմուխամբետով (մարզիչ)։

Dota2