Virtus.pro: back to black նոր մարզաշապիկ
Virtus.pro կիբերսպորտային ակումբը ուրախ է տեղեկացնել մեր բոլոր թիմերի համար նոր մարզաշապիկի թողարկման մասին` նոր մրցաշրջանին ընդառաջ: Մարզաշապիկի դիզայնը մշակվել է իտալական Kappa ապրանքանիշի հետ համատեղ և հաշվի է առնում խաղացողների կարիքները և մեր երկրպագուների ոճը: Մենք վստահ ենք, որ այն կդառնա մեր խաղային զինանոցի կարևոր մասը:
Նոր մարզաշապիկը խորհրդանշում է թիմի միասնությունը և կապը մեր երկրպագուների հետ։ Յուրաքանչյուր մանրուք մտածված է այնպես որպեսզի ընդգծի մեր ինքնությունը: Այս մարզաշապիկով մենք շարունակում ենք գտնել մեզ ծանոթ ակումբային գույների նոր կողմեր և երանգներ: Շապիկի նախորդ տարբերակը հիմնականում սպիտակ էր, այս անգամ մենք որոշեցինք խաղալ հակադրությունների հետ և հիմնական գույնը դարձնել սևը: Իսկ V-աձև կտրվածքը և բազմատեսակ աստիճանական անցումը շապիկի կրծքավանդակի հատվածում միաձուլվում են և ստեղծում ներդաշնակ և էսթետիկորեն գրավիչ կերպար, որը խորհրդանշում է ակումբի երկարամյա պատմությունը և հարուստ հաղթական ավանդույթները:
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«Այս տարի մեր ակումբը շարունակել է ընդլայնել իր ներկայությունը համաշխարհային կիբերսպորտային բեմում՝ բացելով նոր դիսցիպլինաներ և ավելացնելով մեր մրցակցային ռոսթերների թիվը: Մեր անընդհատ աճող հանդիսատեսի պահանջները բավարարելու համար, մենք Kappa-ի հետ միասին պատրաստել ենք նոր խաղաշապիկ, որով հանդես կգան մեր թիմերը հաջորդ տարի»:
Անտոն Չեսնոկով, Kappa ապրանքանիշի ավագ բրենդ-մենեջեր.
«Վերջերս մենք հայտարարեցինք մեզ համար երկու շատ կարևոր իրադարձության մասին․ մենք երկարաձգեցինք մեր գործընկերության պայմանագիրը Virtus.pro-ի հետ և ներկայացրեցինք մեր երկրորդ հավաքածուն: Այս երկու հայտարարություններն էլ մեծ ուշադրություն են գրավել, և մենք դեռևս դրական արձագանքներ ենք ստանում ինչպես կիբերսպորտային ակումբի երկրպագուներից, այնպես էլ ավելի լայն լսարանի կողմից, որոց շատ մոտ է մեր ապրանքանիշը և որոնք գնահատում են նոր հավաքածուի դիզայնը:
Համոզված եմ, որ համատեղ նոր մարզաշապիկի շնորհանդեսը նույնպես կարևոր իրադարձություն կլինի, որը մեր համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի։ Եվ ամենակարևորը, մենք ակումբի խաղացողներին և նրանց երկրպագուներին կտրամադրենք հանդերձանքներ, որոնք կդառնան նրանց իմիջի անբաժանելի մասը՝ ինչպես մրցաշարերում, այնպես էլ առօրյա կյանքում»:
Նոր մարզաշապիկի թողարկումը հիանալի նվեր կլինի Virtus.pro-ի 21-ամյակի առիթիվ մեր բոլոր երկրպագուների համար, ովքեր կկարողանան պատվիրել դրանք աշխարհի գրեթե ցանկացած կետում:
Նոր մարզաշապիկը հնարավոր կլինի գնել fragstore.com կայքում՝ միջազգային լսարանի համար, իսկ sportmaster.ru կայքում՝ ԱՊՀ հանդիսատեսի համար:
Միացե՛ք մեզ և աջակցե՛ք մեր թիմին: Ձեր հավատը և ոգևորությունը մեզ ավելի ուժեղ են դարձնում: