Նիկոլայ Պետրոսյանը դառնում է Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն (CEO)

Virtus.pro կիբերսպորտային ակումբը ողջունում է Նիկոլայ Պետրոսյանին գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Այս պաշտոնում նա կփոխարինի Արամ Կարամանուկյանին, ով շարունակում է մնալ ակումբի ներդրող։

Արամ Կարամանուկյան, Virtus.pro-ի ներդրող.

«Մենք որոշում ընդունեցինք, որ մեզ պետք է փորձառու գործադիր տնօրեն, ով կարող է խորապես վերահսկել կիբերսպորտային բիզնեսի բոլոր մանրամասներն ու նրբությունները և ամեն օր շփվել յուրաքանչյուր դիսցիպլինայի մենեջերի հետ և զբաղվել արդյունավետ գործառնական կառավարմամբ: Ընտրությունն ընկավ Նիկոլայի վրա»։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Ես սիրով ընդունեցի Virtus.pro-ն ղեկավարելու առաջարկը: Ես լավ ուսումնասիրել եմ ակումբի աշխատանքի մեխանիզմները ESforce-ի կազմում լինելու ժամանակ և ուրախ կլինեմ օգտագործել այդ գիտելիքները հիմա, երբ և՛ ակումբը, և՛ ես լքել ենք հոլդինգը:

Առանձին պատճառ է նաև Virtus.pro-ի ներուժը, որը թույլ կտա զարգացնել կիբերսպորտը Հայաստանում։ Ես 31 տարի ապրել եմ Հայաստանում, որտեղ սկսվել է իմ անձնական և մասնագիտական ուղին, այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ արմատներին վերադառնալու համար։ Հայաստանի դրոշը ուսերին` մեր խաղացողն այս տարի արդեն բարձրացրել է չեմպիոնական գավաթը գլխավերեւում, սա կարծում եմ շատ խորհրդանշական է»։

Նիկոլայ Պետրոսյանի կենսագրությունը․

Նիկոլայ Պետրոսյանը եղել է Championat.com պորտալի կազմավորման հիմքերում, որը ֆուտբոլի մասին փոքրիկ կայքից վերածվել է սպորտային մեդիայի առաջատարներից մեկի։ Դրանից հետո, որպես ԱՊՀ adidas-ի PR տնօրեն, նա ղեկավարել է ավանդական լրատվամիջոցների, SMM թիմի և որոշում ընդունողների աշխատանքի փոխգործակցությունը:

Նիկոլայի կարիերայի հաջորդ քայլը դարձավ ակտիվորեն զարգացող բուքմեյքերական բիզնեսը: 2017-ի նոյեմբերին թիմը, որում Նիկոլայը զբաղեցնում էր մարքեթինգի տնօրենի պաշտոնը, ռուսական շուկա բերեց առաջին միջազգային բուքմեյքերական ընկերությանը՝ bwin-ը (որը նախկինում Մադրիդի «Ռեալի» հովանավորն էր) դարձավ առաջին արտասահմանյան ընկերությունը, որը սկսեց օրինական գործենեություն ծավալել Ռուսաստանում։

2018 թվականի նոյեմբերին Նիկոլայ Պետրոսյանը միացել է ESforce Holding-ի թիմին՝ որպես մեդիա ուղղության տնօրեն։ 2022 թվականի փետրվարին նա գլխավորել է ESforce-ը, զբաղեցնելով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 2022 թվականի դեկտեմբերին նա հեռացավ ESforce-ից և ընդունեց Virtus.pro-ի հրավերը՝ գլխավորելու ակումբը։

Social