G-ն վերադառնում է Virtus.pro

Virtus.pro-ի լեգենդար խաղացող Սերգեյ «G» Բրագինը վերադառնում է ակումբ որպես Dota 2-ի մարզիչ։ Թիմուր «Ahilles» Կուլմուխամբետովը կզբաղեցնի թիմի վերլուծաբանի պաշտոնը։

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Dota 2-ի ղեկավար.

«Ինչպես ես ավելի վաղ ենթադրում էի, fng-ի գալը ազդել է թիմի բազմաթիվ գործընթացների և պատասխանատվության գոտիների վրա: Մասնավորապես, Ahilles-ը սկսեց ավելի շատ վերլուծական աշխատանք կատարել, ինչը չափազանց օգտակար էր։

Երկրորդ փուլի արդյունքներից թիմը դժգոհ էր մնացել, սակայն դրական է գնահատել կատարված աշխատանքի դինամիկան։ Քննարկեցինք, թե ինչն է մեզ պակասում, բացահայտեցինք թե ինչպես ենք աճ գրանցելու և որոշեցինք միջսեզոնին ուժեղացնել մեր մարզչական շտաբը:

Մարզչի պաշտոնի համար մենք հրավիրել ենք G-ին, ով արդեն բավական փորձ ունի այս ասպարեզում, իսկ Ահիլեսը կշարունակի աշխատել թիմի հետ նույնքան կարևոր պաշտոնում՝ որպես վերլուծաբան։
Վստահ եմ, որ այս փոփոխությունները կօգնեն երիտասարդ խաղացողներին առաջադիմել և մի շարք խնդիրներ կհանեն մեր ավագի վրայից, մարզումային գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»։

Սերգեյ «G» Բրագինը ընդհատումներով խաղացել է Virtus.pro-ում 2013-ից 2016 թվականներին։ Արջերի կազմում նա գրավել է 5-6-րդ տեղը TI5-ում և հաղթել է երեք LAN-մրցաշարերում։

Dota2