mir-ը միանում է Virtus.pro-ին
Արջերի ճամբարում համալրում է՝ Նիկոլայ «mir» Բիտյուկովը միանում է Virtus.pro-ի CS:GO-ի թիմին։ Նրա առաջին խաղը արջերի կազմում տեղի կունենա հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում 9z-ի դեմ խաղի շրջանակներում, որտեղ նա կփոխարինի Դավիթ «n0rb3r7» Դանիելյանին, ով ստիպված է եղել բաց թողնել ճանապարհորդությունը վնասվածքի պատճառով։
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«Հուլիսի 1-ին մենք երկարաժամկետ պայմանագիր կնքեցինք mir-ի հետ, ով թեստային խաղերի արդյունքներով բոլոր տեսակետներից լավագույն թեկնածուն էր՝ նա օպտիմալ ձևով համապատասխանեց խաղային դերերի և անհատական սքիլի տեսանկույնից: Բացի այդ, նա անմիջապես ընդհանուր լեզու գտավ թիմակիցների հետ։ Նիկոլայը շատ փորձառու խաղացող է, և մենք մարզչական շտաբի հետ միասին վստահ ենք, որ Virtus.pro-ի կազմում նա կկարողանա բացահայտել իրեն և իրացնել իր ողջ ներուժը։
Մենք նախատեսում էինք մի փոքր ուշ հայտարարել mir-ի միանալու մասին լուրը, սակայն Դավիթի վնասվածքը ստիպեց մեզ դա անել ավելի շուտ: Այդպիսով առավել հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար արգենտինական դիմակայությունը։
Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշարերին մասնակցող խաղացողների կազմին, ապա այդ մասին մենք կտեղեկացնենք ավելի ուշ:
Թարմացված Virtus.pro-ի CS:GO-ի կազմը.
Ջամի «Jame» Ալի (թիմի ավագ);
Ալեքսեյ «Qikert» Գոլուբև;
Եվգենի «FL1T» Լեբեդև;
Դավիթ «n0rb3r7» Դանիելյան;
Պյոտր «fame» Բոլիշև;
Նիկոլայ «mir» Բիտյուկով:
Դաստան «dastan» Ակբաև (մարզիչ);
Պավել «PASHANOJ» Լեգոստաև (վերլուծաբան):