krylat-ը հեռանում է Virtus.pro-ից

Ալեքսանդր «krylat» Կռիլատովը, ով մարտ ամսից գտնվում է Virtus.pro-ի Dota 2-ի պահեստայինների ցուցակում, պաշտոնապես լքում է ակումբը։

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Dota 2-ի ղեկավար.

«Ալեքսանդրը մեր թիմ եկավ արտակարգ իրավիճակում և արժանապատվորեն խաղաց ամբողջ DPC-ի առաջին փուլում: Մեր թիմում երբեք դժգոհություններ չենք ունեցել նրա մասնագիտական ու անձնական որակներից, նա միշտ իր ուժերի առավելագույնս տվել է խաղին։ Համոզված եմ, որ նա կգտնի իր տեղը պրոֆեսիոնալ մրցաբեմում, և մենք նրան նորից կհանդիպենք ապագայում»:

Virtus.pro-ի կազմում krylat-ը մասնակցել է BetBoom Xmas Show-ին, BetBoom Universe: Episode I - Comics Zone-ին և DPC 2023-ի առաջին փուլին: Շնորհակալություն ենք հայտնում Ալեքսանդրին իր ջանքերի ներդրման համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Dota2