Kiritych~-ը հեռանում է Virtus.pro-ից

Virtus.pro Dota 2-ի կազմի առաջին դիրքում հանդես եկող Իլյա «Kiritych~» Ուլյանովը հեռանում է մեր ակումբից։
Իլյա «Kiritych~» Ուլյանով.
«Virtus. Pro-ում իմ ճանապարհորդությունն ավարտվեց: Կցանկանայի իմ խորին շնորհակալությունս հայտնել կազմակերպությանը և այն խաղացողներին, որոնց հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Շատ վերելքներ և վայրէջքներ եղան, բայց չնայած այդ ամենին, ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ եղել եմ, ովքեր օգնեցին ինձ դառնալ ավելի լավ որպես խաղացող և որպես մարդ»:
Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Իլյային Virtus.pro-ում անցկացրած ժամանակի համար։ Նոր թիմի խաղացողների ընտրության աշխատանքները շարունակվում են, հետևեք մեր սոցիալական ցանցերի հայտարարություններին։