Փոփոխություններ Dota 2 ուղղության մենեջմենթի մեջ

Virtus.pro ակումբի թոփ–մենեջմենթ և Dota 2 բաժնի ղեկավար Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնովը համատեղ որոշում են կայացրել դադարեցնել համագործակցությունը։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում մտքեր փոխանակեցինք ապագա ծրագրերի շուրջ։ Ի վերջո, մենք պայմանավորվեցինք, որ երկու կողմերին էլ պետք է սկսել նոր էջից:

Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Սաշային իր կատարած աշխատանքի համար, որի գագաթնակետը TI12-ի արդյունքն էր: Ցավոք սրտի, բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ օբյեկտիվ, չհաջողվեց զարգացնել այդ հաջողությունը։ Ակումբը հաջողություն է մաղթում «StrangeR»-ին իր նոր նախաձեռնություններում:

Թափուր պաշտոնի համար մենք փոխարինող չենք փնտրի։ Ակումբի սեփականատերերը որոշել են վերստեղծել CS2 ուղղության կառավարման հաջող փորձը Dota 2 բաժնում, որտեղ ամենօրյա խնդիրները գտնվում են կազմի մենեջերի պատասխանատվության ներքո, իսկ ռազմավարական կառավարումն իրականացվում է սեփականատերերի, գլխավոր գործադիր տնօրենի և մարզչական շտաբի սերտ համագործակցությամբ»:

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով.

«Ես շնորհակալ եմ VP-ի ղեկավարությանը նման մեծ և բարձր կարգավիճակ ունեցող ակումբում աշխատելու հնարավորության համար: Առանց չափազանցության, սա անգնահատելի փորձ է, որը քեզ շատ բան է սովորեցնում:
Ինչպես տեսաք, Dota 2 բաժնի արդյունքները չէին համապատասխանում նպատակներին ու ծրագրերին, և ես դա շատ լավ հասկանում եմ։ Ակումբի ղեկավարության հետ զրուցելուց հետո մենք փոխադարձ որոշման եկանք, որ այս պահին ավելի լավ է դադարեցնենք մեր համագործակցությունը։

Հաճելի էր աշխատել նման մասնագետների թիմում: Virtus.pro-ին մաղթում եմ հետագա աճ, իսկ մարզական թիմերին՝ մեծ հաղթանակներ»։

Dota2