FURRIAAA տեղափոխվում է Brute Force

Virtus.pro PUBG MOBILE-ի խաղացող Անդրեյ «FURRIAAA» Նևզորովը տեղափոխվում է Brute Force, ակումբների միջև տրանսֆերային գործարքի արդյունքում։
Սեպտեմբերի սկզբին FURRIAAA-ն տեղափոխվել էր պահեստայինների նստարան։ Լինելով բարձր մակարդակի խաղացող, նրա հանդեպ հետաքրքրքրություն առաջացավ տարբեր թիմերի կողմից, իսկ Brute Force-ում կարիերան շարունակելու տարբերակը դարձավ օպտիմալ բոլոր կողմերի համար։
Մեր ակումբը իր երախտագիտությունն է հայտնում Անդրեյին Արջերի կազմում ցուցադրած խաղի համար և հաջողություն մաղթում նոր թիմում։