Fng-ն դառնում է Virtus.pro-ի դեսպան

Արտեմ «Fng» Բարշակը, Virtus.pro-ի Dota 2-ի նախկին ավագը, ով ավելի քան 800 քարտեզ է խաղացել ակումբի հետ, դառնում է Արջերի դեսպանը:
Իր նոր պաշտոնում Արտեմը կանցկացնի անձնական ստրիմներ, կհեռարձակի Dota 2-ի կարևոր հանդիպումները, կշփվի ակումբի երկրպագուների հետ և կմասնակցի տարբեր մեդիա արշավների։
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«Արտեմը խորհրդանշական խաղացող է մեր ակումբի համար և Virtus.pro-ի որոշիչ ավագներից մեկը Dota 2-ի սկզբնական օրերին: Նրա ներդրումը VP-ի զարգացման գործում հիշվում և գնահատվում են Արջերիի բոլոր երկրպագուների կողմից:
Արտեմ «Fng» Բարշակ, Virtus.pro-ի դեսպան․
«Իմ կարիերան որպես խաղացողի եղել է բավականին իրադարձություններով լի՝ բազմաթիվ մրցաշարեր, թիմեր, մրցանակներ: Virtus.pro-ն իմ ձեռքբերումների զգալի մասն է կազմում, այս ակումբն ինձ համար միշտ եղել է երկրորդ տուն: Երբ եկավ կարիերայիս հաջորդ փուլը սկսելու ժամանակը, ես անմիջապես որոշում կայացրի, որ կմնամ ակումբում այս կամ այն կարգավիճակով: Ուրախ եմ շարունակել համագործակցությունը երկրպագուների հետ»: