electroNic-ը Virtus.pro-ի նոր խաղացողն է
CS:GO-ի և CS2-ի ամենատիտղոսակիր և հայտնի խաղացողներից մեկը, մեյջորի չեմպիոն և Intel Grand Slam-ի հաղթող՝ Դենիս «electroNic» Շարիպովը տեղափոխվում է Virtus.pro:
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«Աստղային խաղացողների տեղափոխությունը միշտ ոգևորություն է բերում ակումբին և նրա երկրպագուներին: Դենիսը համաշխարհային կիբերսպորտում հայտնի դեմք է՝ նշանակալից գավաթների տպավորիչ ցանկով և բացառիկ վարպետությամբ: Քիչ խաղացողներ կարող են հպարտանալ, որ հաղթել են ինչպես Major, այնպես էլ Intel Grand Slam-ում: Այս բարձրակարգ տրանֆերով մենք ցանկանում ենք ցույց տալ Virtus.pro-ի հավակնությունների մակարդակը:
Մեր CS2-ի կազմը ուժեղ է թիմային աշխատանքի, հստակ խաղաոճի և մեր խաղացողների անհատական տաղանդների շնորհիվ: Իսկ կոնկրետ ոլորտները բարելավելու համար ակնառու հմտություններ ունեցող խաղացողներին ներկայացնելը սովորական պրակտիկա է սպորտում: Վստահ եմ, որ Դենիսի համալրումը հզոր լիցք կհաղորդի թիմին։
Դենիսը VP-ի կազմում կփոխարինի Նիկոլայ «mir» Բիտյուկովին։ Նիկոլայը եղել է մեր թիմի նվիրված և արժեքավոր անդամ, և մենք շնորհակալություն ենք հայտնում նրան իր ներդրումների համար: «mir»-ը բաց է այլ թիմերի առաջարկների համար»:
Դենիս «electroNic» Շարիպով, Virtus.pro-ի խաղացող.
«Virtus.pro-ն բարձրակարգ թիմ է: Նրա հիմնական խաղացեղները վերջերս հաղթել է Major-ում, բոլոր խաղացողները լավագույն մարզավիճակում են և պատրաստ են հաղթելու այստեղ և հիմա: Մենք ունենք ընդհանրություններ հավակնությունների և նպատակների շուրջ։
Բացի այդ, ինձ հետաքրքրքիր է խաղալ Ջեյմի հետ․ նա ամենաունիկալ ավագներից մեկն է պրոֆեսիոնալ բեմում: Ցանկանում եմ որքան հնարավոր է արագ հարմարվել թիմին և սկսել անել այն, ինչի համար տեղափոխվել եմ VP՝ հաղթել մրցաշարերում»:
Դենիսը տասնյակ հաղթանակներ ունի էլիտար մրցաշարերում, այդ թվում.
- PGL Major Stockholm 2021;
- Intel Grand Slam Season 3;
- BLAST Premier: Global Final 2020;
- IEM XVI - Cologne;
- EPL Season 14;
- BLAST Premier: World Final 2021։
Բացի այդ նա չորս անգամ ընդգրկվել է տարվա թոփ-10 լավագույն խաղացողների մեջ ըստ HLTV-ի։
Virtus.pro CS2-ի թարմացված կազմը.
Ջամի «Jame» Ալի (թիմի ավագ);
Եվգենի «FL1T» Լեբեդև;
Դավիթ “n0rb3r7” Դանիելյան;
Պյոտր «fame» Բոլիշև;
Դենիս «electroNic» Շարիպով;
Դաստան «dastan» Ակբաև (մարզիչ);
Պավել «PASHANOJ» Լեգոստաև (վերլուծաբան);
Նիկոլայ «mir» Բիտյուկով (պահեստային)։-