Արամ Կարամանուկյանը Virtus.pro-ի նոր ներդրողն ու գլխավոր գործադիր տնօրենն (CEO) է

Ներկայացնում ենք Արջերի նոր գլխավոր գործադիր տնօրեն և սեփականատեր Արամ Կարամանուկյանին։ Բիզնեսում նրա հսկայական փորձն ու ռեսուրսները Արամին կդարձնեն մեր ակումբի հաջողության գրավականը միջազգային կիբերսպորտային ասպարեզում: Մեր նոր գործադիր տնօրենի փորձը շինարարական բիզնեսում և հյուրընկալության ոլորտում թույլ կտա Virtus.pro-ին հետևողականորեն ընդլայնել իր միջազգային օֆլայն ներկայությունը:

«Մենք միասին առաջ ենք նայում, որտեղ մեզ սպասում է հաղթանակներով լի ապագա, GOGOVP», - այսպես է նոր ներդրողը ողջունել ակումբի երկրպագուներին Twitter-ում։

Ակնկալելով մեր թանկագին երկրպագուների և կիբերսպորտային լրատվամիջոցների պրոֆեսիոնալների հետաքրքրությունը՝ խնդրում ենք, որ զերծ մնալ Արամի Twitter-ում կատարած  ողբերգական պատճառների մասին հարցումներից: Մոտ ապագայում մենք ձեզ անպայման կծանոթացնենք մեր նոր գործադիր տնօրենի հետ։

Virtus.pro-ն հանդիսանում է աշխարհի և ԱՊՀ երկրների ամենատիտղոսակիր կիբերսպորտային ակումբներից մեկը։ Ակումբի թիմերը Dota 2, Counter-Strike: Global Offensive և այլ մրցությունների մեյջոր կատեգորիայի միջազգային մրցաշարերի վեցակի չեմպիոններ են։ Virtus.pro-ի գոյության ընթացքում վաստակած մրցանակային գումարը կազմում է ավելի քան 18 մլն․ դոլար։ Այս պահին ակումբն ունի Dota 2, CS:GO, Rainbow 6 Siege, PUBG Mobile և Warface մրցությունների թիմեր։
 

Dota2